60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։ [Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա]
Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ Այս մասին«Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահը, հավելելով՝ պետք է թույլ չտալ, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Այն հարցին, թե ինչու՞ չի կայացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը, Սիմոնյանը պատասխանել է․ «Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն»։ Հարցազրույցում անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցին, նա նշել է․ «[…] Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա ԱԺ, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է»։ |azatutyun.am|
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։ [ՀՀ ՊՆ]
Ֆրանսիան իր տարածքում հոկտեմբերի 24-ին կանցկացնի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով: Այդ մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Նրա պնդմամբ՝ խոսքը բացառապես հումանիտար բնույթի միջոցառման մասին է։ Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ տարաձայնություններին: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է հրեական պետությանը, «սակայն այդ հանգամանքն իրեն չի զրկում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ չհամաձայնելու իրավունքից»: |hetq.am|
Հոկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի Կեսարիա քաղաքում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ, ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ասել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել և զոհեր չկան։
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ |tert.am|
ՌԴ-ն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել ԱՄԷ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վերադարձած ռուս զինվորականներից 95-ը Բելառուսում բուժզննում են անցնում։ Ուկրաինական լրատվականները հաղորդում են, որ վերադարձվածների թվում է ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը, որը ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ռուսական զորքերի վրա կրակելու համար: |azatutyun.am|
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է անհրաժեշտ 50.000 ստորագրությունը:
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան]
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։ Հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայտարարելով, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։ Նա կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն՝ անտեսում է խնդիրը»։ |factor.am|
Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը |hetq.am|
21:08 - 19 հոկտեմբերի, 2024Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին
20:12 - 19 հոկտեմբերի, 2024ՀՀ բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից․ Միջազգային հանրապետական ինստիտուտ
20:06 - 19 հոկտեմբերի, 2024Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
19:59 - 19 հոկտեմբերի, 2024Որևէ պայմանագիր պատերազմի խոչընդոտ չէ. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|
19:54 - 19 հոկտեմբերի, 2024Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին
18:30 - 19 հոկտեմբերի, 2024Էրդողանը Գերմանիայի կանցլերի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում |tert.am|
18:17 - 19 հոկտեմբերի, 2024Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ
18:11 - 19 հոկտեմբերի, 2024ՄԻՊ-ն անդրադարձել է «Փյունիկ» ակումբի հետ կապված լուրերին
18:06 - 19 հոկտեմբերի, 2024«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե
17:09 - 19 հոկտեմբերի, 2024Ինչպես «Օսկարի» համար ընտրվեց «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը |hetq.am|

17:09 - 19 հոկտեմբերի, 2024