Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: [ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայություն] |1lurer.am|
Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը կհանգեցնի Հարավային Կովկասում լարվածության սրմանը։
Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ գործի նյութերին մասամբ են ծանոթացել եւ առաջ շարժվելու համար հավելյալ ժամանակ խնդրեց՝ տեղեկացնելով, որ չեն պատրաստվում որեւէ փուլում մահվան հիմքով գործը կարճելու միջնորդություն ներկայացնել․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե երկմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել–չներկայացնելու հարցում, այլ ցանկանում է խորանալ գործի մեջ եւ փորձել անել իրենից կախված անհրաժեշտը այդ խնդրի շրջանակում»,–ասաց նա։ Դատավորը որոշեց հավելյալ ժամանակ տրամադրել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծանուցումներ է ուղարկել գործով տուժող ներգրավված 21 անձանց, սակայն այս պահի դրությամբ միայն 4–ն է համարվում պատշաճ ծանուցված։ Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, երկու դեպքում ծանուցումները վերադարձվել են՝ «մահացած» նշումով, երկու դեպքում՝ «անհայտ» նշումով, մեկի դեպքում՝ «բացակա» նշումով, մեկի դեպքում՝ «տեղափոխված» նշումով, յոթի դեպքում՝ «չպահանջված» նշումով։
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։ Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։ «Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»։|civilnet.am|
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցեում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում: Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում»։ |1lurer.am|
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։ «Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», - ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին երկրի Գրոդնո քաղաք աշխատանքային այցի ժամանակ: «Իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։ Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է նա` նշելով՝ Բելառուսը ոչ ոքի չի սպառնում․ «Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք»։|armenpress.am|
Խաղաղության գործընթացը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լեյեն հանդիպման առանցքային թեմաներից չէ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։ «Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։
Շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների: Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։ [ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր] |tert.am|
Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին |1lurer.am|
22:19 - 03 ապրիլի, 2024Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ
21:39 - 03 ապրիլի, 2024ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
21:35 - 03 ապրիլի, 2024Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում |armenpress.am|
21:17 - 03 ապրիլի, 2024Ֆրանսիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|
21:00 - 03 ապրիլի, 2024Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր
20:23 - 03 ապրիլի, 2024Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ
19:36 - 03 ապրիլի, 2024Բրյուսելում ապրիլհինգյան հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենն՝ Ալիևին
19:27 - 03 ապրիլի, 2024Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 963-ի |armenpress.am|
19:21 - 03 ապրիլի, 2024Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Երևանում մասսայական ծառահատումների |arm.sputniknews.ru|
18:50 - 03 ապրիլի, 2024Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին |1lurer.am|
22:19 - 03 ապրիլի, 2024Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ
21:39 - 03 ապրիլի, 2024ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
21:35 - 03 ապրիլի, 2024Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել կրակը Գազայում |armenpress.am|
21:17 - 03 ապրիլի, 2024Ֆրանսիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|
21:00 - 03 ապրիլի, 2024Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր
20:23 - 03 ապրիլի, 2024Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ
19:36 - 03 ապրիլի, 2024Բրյուսելում ապրիլհինգյան հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենն՝ Ալիևին
19:27 - 03 ապրիլի, 2024Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 963-ի |armenpress.am|
19:21 - 03 ապրիլի, 2024Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Երևանում մասսայական ծառահատումների |arm.sputniknews.ru|
18:50 - 03 ապրիլի, 2024