44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունն այսուհետ կշարունակվի առանց երկու մեղադրյալների մասնակցության։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարնի Շենգավիթի նստավայրում շարունակվում է այս գործով դատաքննությունը․ այսօրվա դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց առանց իր պաշտպանյալի շարունակել հետագա դատաքննությունը, ինչը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց։ Նախորդ դատական նիստին էլ մյուս մեղադրյալի՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր իր պաշտպանյալի վերաբերյալ նման միջնորդությամբ հանդես եկել, այն եւս բավարարվել էր։

ԱՄՆ-ն պատրաստվում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար. լրագրողներին ասել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով ծախսերի պլանավորվող գումարի մասին հարցին։ |armeniasputnik.am|

 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունը․ «Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար։ Այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար»։ |armeniasputnik.am| |armeniasputnik.am|

Մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։ ԿԳՄՍՆ-ն այսօր հայտնեց,  որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է և վերաբերում է ստեղծվելիք կլաստերների աշխատանքային խմբերում ներառված կազմակերպություններին։ Իսկ  կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է և հայտնի կդառնա հավանաբար 2025-ին։

 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո դադարեցնելու է ռազմական օգնությունը Ուկրաինային։  «ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը Ուկրաինային անգամ մեկ ցենտի ռազմական օգնություն չի տա։ Ռազմական օգնության դադարեցումը կօգնի կանգնեցնել պատերազմը։ Եթե Ամերիկան փող չտա, ապա եվրոպացիները միայնակ չեն կարողանա ֆինանսավորել այդ պատերազմը, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- ասել է նա անցած օրերին Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի հետ ունեցած առանձնազրույցից հետո։  |azatutyun.am|

 Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, թե հնարավորություն կա՞, որ սկզբում գյուղերը հանձնվեն, հետո սահմանագծում լինի, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը արձագանքեց. «Ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ: Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնի Հայաստանը, պետք է բխի ՀՀ շահերից: Սահմանազատման գործընթացը ամբողջ աշխարհում որոշակի տարածքներում առաջ են գալիս, որոշակի տարածքներում հետ են գնում: Դա բնական պրոցես է: Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը բավականին արդյունավետ գործի: Մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները: Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում ու որևէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից»։  |news.am|

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատված նախագիծ։ Նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են՝ պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն։ [Արդարադատության նախարարություն]

 Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան։ Կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։ [ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյան] |tert.am|

«Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։  «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օփենհայմեր» ֆիլմը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի»-ն: Լավագույն դերասանուհի՝ Էմմա Սթոունը («Poor Things»), լավագույն դերասան՝ Քիլիան Մերֆին («Oppenheimer»), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը  («Oppenheimer»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դիվայն Ջոյ Ռենդոլֆը («The Holdovers»)։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Քրիստոֆեր Նոլանը («Oppenheimer»), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ What Was I Made For? երգը («Barbie»):

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում»․ ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպի
Նախարարը նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները՝ նկատելով, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալ: |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում»․ ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպի Նախարարը նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները՝ նկատելով, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալ: |azatutyun.am|

73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

23:18 - 11 մարտի, 2024
ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար
 |armeniasputnik.am|

ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար |armeniasputnik.am|

22:59 - 11 մարտի, 2024
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

22:02 - 11 մարտի, 2024
Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը

20:44 - 11 մարտի, 2024
Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել
 |armenpress.am|

Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել |armenpress.am|

20:21 - 11 մարտի, 2024
Ցեխոտ և քարքարոտ հանգիստ աղբակույտերի շուրջ. 182 մլն դրամ՝ Երևանյան լճի հանգստի գոտու կիսաբարեկարգմանը

20:18 - 11 մարտի, 2024
Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

20:08 - 11 մարտի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

19:21 - 11 մարտի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

19:00 - 11 մարտի, 2024
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի
 |armenpress.am|

Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի |armenpress.am|

18:56 - 11 մարտի, 2024

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով 
 |civilnet.am|

Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ-տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին: Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում էր արդարության համար՝ դեղագործական ընկերություններին անվանելով խարդախներ…»,- ասվում է արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութում։ Այնուհետև տեսանյութում ներկայացվում է ոստիկանի «մեկնաբանություն», որը հայտնում է, թե չի հաջողվել փրկել բժշկի կյանքը։ Ոստիկանի դեմքը քողարկված է, իսկ ձայնը՝ փոխված։ Տեսանյութում ցուցադրվում է նաև հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի իբրև «վերջին հարցազրույցը»՝ կրկին արհեստականորեն գեներացված, որտեղ բժշկի կեղծված ձայնը պատմում է իր ստեղծած «հրաշագործ» դեղամիջոցի և իր հասցեին սպառնալիքների մասին: «Դեղագործական ընկերությունները մաֆիա են: […] Ինչո՞ւ են նրանք սպառնում ինձ: Որովհետև ես ստեղծել եմ մի արտադրանք, որը նրանց ձեռնտու չէ:», – ասում է Սահակյանի կեղծված ձայնը: Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Այսպես, Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին: Ոստիկանության ներկայացուցչի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2019-ի դեկտեմբերին՝ տոնական օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության մասին: Հեռուստահաղորդավար Անուշ Մկրտչյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութը կեղծ է, և խարդախները կեղծիքի պատրաստման համար օգտագործել են իր՝ «Ազատություն» ռադիոկայանի նորությունների հաղորդումներից մեկը:Խարդախները օգտագործել են բնօրինակ տեսանյութերը՝ անձանց պատկերները և ձայները մանիպուլյացիայի ենթարկելու և «դիփ-ֆեյք» պատրաստելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Loading...