ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկուի հետ: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: [ՀՀ ԱԳՆ]
Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։ Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ - ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։ |tert.am|
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի: Տեղեկատվություն էր տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:
Սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:
Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ «Հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունեմ հարցի պատասխանը՝ ԵՄ-ն պատրաստ է ընդունել Հայաստանին, թե ոչ։ Այսօր մենք եթե անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ։ Երբ մենք գնանք քարոզարշավի, քաղաքացիները մեզ տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է։ Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ, չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ տեղի են ունենում գործընթացներ, մենք այդ գործընթացները պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ |civilnet.am|
Մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ բացի ԲԿ տնօրենից՝ մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։
Ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մի բան հստակ է, որ արձանագրումը, որն արել եմ դեռ 2018-ին, շարունակում է մնալ անսասան՝ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, և կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը։ Մի բան հստակ է, Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը ՀՀ-ն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես գլոբալ ժողովրդավարության մաս»,- հայտարարել է Փաշինյանը իր ելույթի ժամանակ։
Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջին փուլում։ Առաջատարը Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն է, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։ Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է։ Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։
Թուրքիայում անտառային հրդեհներ են։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ դրանք հիմնականում տարածվում են Իզմիրում, ինչպես նաև Չանաքկալեում։ Իզմիրում բռնկվել է 16 հրդեհ, 8-ը՝ անտառներում, 8-ը՝ գյուղական բնակավայրերում։ Որոշ շրջաններում տեղացիները, նաև զբոսաշրջիկները տարհանվել են։ |azatutyun.am|
Ինչպես հայտնում է hetq.am-ը, տեսչական մարմինը Կապանի լեռնահարստացման կոմբինատում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյան ԼՀԿ-ում է աշխատել, իսկ նրա եղբայրը ներկայում էլ աշխատում է այնտեղ։ Լրատվամիջոցը տեսչական մարմնի ղեկավարին խնդրել է հաստատել այդ հանգամանքը։ «Ինչ վերաբերում է տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանի՝ նախկինում Կապանի ԼՀԿ-ում աշխատելու, վերջինիս կողմից պաշտոնեական պարտավորություններն անաչառ եւ օբյեկտիվ իրականացնելու վերաբերյալ Ձեր հարցադրումներին՝ նշենք, որ Արտակ Սահակյանը ներգրավված չէ վերը նշված կազմակերպությունում նախատեսվող ստուգման խմբի կազմում», - հայտնել են տեսչական մարմնից։ Այսինքն՝ տեսչական մարմնի ղեկավարը չի հերքել ու, ըստ էության, անուղղակիորեն հաստատել է տեղեկությունները։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն |tert.am|
22:15 - 01 հուլիսի, 2024Եվրո-2024. Ֆրանսիան կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում |armenpress.am|
22:06 - 01 հուլիսի, 2024Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
21:54 - 01 հուլիսի, 2024Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
20:38 - 01 հուլիսի, 2024Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել
20:37 - 01 հուլիսի, 2024Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
20:03 - 01 հուլիսի, 2024Վարչապետն ու ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
19:44 - 01 հուլիսի, 2024Պետական պահպանության ծառայությունը պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ
19:43 - 01 հուլիսի, 2024Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Քվինին
19:28 - 01 հուլիսի, 2024Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |tert.am|
19:11 - 01 հուլիսի, 2024Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն |tert.am|
22:15 - 01 հուլիսի, 2024Եվրո-2024. Ֆրանսիան կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում |armenpress.am|
22:06 - 01 հուլիսի, 2024Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
21:54 - 01 հուլիսի, 2024Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
20:38 - 01 հուլիսի, 2024Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել
20:37 - 01 հուլիսի, 2024Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
20:03 - 01 հուլիսի, 2024Վարչապետն ու ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
19:44 - 01 հուլիսի, 2024Պետական պահպանության ծառայությունը պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ
19:43 - 01 հուլիսի, 2024Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Քվինին
19:28 - 01 հուլիսի, 2024Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |tert.am|
19:11 - 01 հուլիսի, 2024