Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր աշխատանքը։ Ըստ «Գոյ» թատրոնի տարածած հայտարարության՝ արդարադատության նախարարությունը փաստել է, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար է դադարեցվել «Գոյ» թատրոնի գործունեությունը:
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ևս միացել է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջին: «ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ: Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։ Իրականության զգացման կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում։ Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդ կերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը արձանագրել են, որ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց անցկացվեց։ Ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտանգման են ենթարկվում Բաքվի բանտերում»։ Նրա խոսքով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հայրենիքի պաշտպանության համար, տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել է Բաքվի բանտերում․ «Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարելու այս միջազգային չարիքի դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- ասել է Մինասյանը։
2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ: [ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ձերբակալված անձանց վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից։ Նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել: Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա: [ՄԻՊ գրասենյակ]
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար: Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը: Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները ոսկե և բրոնզե մեդալներն են նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: Երկամարտի 350 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Մնացական Աբրահամյան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը` Cop17-ը։ Այս մասին հայտարարել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն:
Մի քանի քննչական գործողություններ ավարտելուց հետո գիշերն ազատ է արձակվել պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը: [Փաստաբան Արսեն Բաբայան]
Հասարակությունը` ուսումնասիրության օբյեկտ. լաբորատորիայից ներս ՀՌԿԿ-Հայաստանն է
22:19 - 02 նոյեմբերի, 2024Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին |hetq.am|
20:40 - 02 նոյեմբերի, 2024ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը
19:42 - 02 նոյեմբերի, 2024Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանից չի լինի․ ՀՖՖ փոխնախագահ |tert.am|
18:30 - 02 նոյեմբերի, 2024Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կբանախոսի Հայաստանում
18:26 - 02 նոյեմբերի, 2024Ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել այս որոշմանը․ Ստեփանյանը՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը մասնակի կասեցնելու մասին
18:18 - 02 նոյեմբերի, 2024Հեռացիր-հեռացիր․ երկրպագուների հերթական բողոքի ակցիան Արարատ – Փյունիկ հանդիպման ժամանակ |armsport.am|
17:56 - 02 նոյեմբերի, 2024Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասավ 211-ի |azatutyun.am|
17:29 - 02 նոյեմբերի, 2024Անահիտ Ավանեսյանը և Գևորգ Պապոյանը մասնակցել են «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը
17:24 - 02 նոյեմբերի, 2024ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով |tert.am|
17:20 - 02 նոյեմբերի, 2024Հասարակությունը` ուսումնասիրության օբյեկտ. լաբորատորիայից ներս ՀՌԿԿ-Հայաստանն է

17:20 - 02 նոյեմբերի, 2024