Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ևս միացել է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջին: «ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ: Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։ Իրականության զգացման կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում։ Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդ կերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը արձանագրել են, որ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց անցկացվեց։ Ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտանգման են ենթարկվում Բաքվի բանտերում»։ Նրա խոսքով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հայրենիքի պաշտպանության համար, տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել է Բաքվի բանտերում․ «Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարելու այս միջազգային չարիքի դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- ասել է Մինասյանը։
2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ: [ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ձերբակալված անձանց վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից։ Նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել: Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա: [ՄԻՊ գրասենյակ]
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար: Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը: Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները ոսկե և բրոնզե մեդալներն են նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: Երկամարտի 350 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Մնացական Աբրահամյան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը` Cop17-ը։ Այս մասին հայտարարել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն:
Մի քանի քննչական գործողություններ ավարտելուց հետո գիշերն ազատ է արձակվել պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը: [Փաստաբան Արսեն Բաբայան]
Ամիրյան փողոցի շենքի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
22:30 - 01 նոյեմբերի, 2024Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն
22:05 - 01 նոյեմբերի, 2024«Նոա»-ն 2։1 հաշվով հաղթեց «Ուրարտու»-ին |armenpress.am|
21:32 - 01 նոյեմբերի, 2024Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ
21:30 - 01 նոյեմբերի, 2024«Շիրակ»-ը ևս պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը
21:25 - 01 նոյեմբերի, 2024Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
20:48 - 01 նոյեմբերի, 2024Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ
20:37 - 01 նոյեմբերի, 2024Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել
20:30 - 01 նոյեմբերի, 2024«Նոա»-«Ուրարտու» խաղն ընդհատվել է |arm.sputniknews.ru|
20:04 - 01 նոյեմբերի, 2024ՀՀ ֆինանսների նախարարը ԱԶԲ-ի հետ վարկային համաձայնագիր է ստորագրել
19:26 - 01 նոյեմբերի, 2024Ամիրյան փողոցի շենքի տանիքում բռնկված հրդեհը մարվել է
22:30 - 01 նոյեմբերի, 2024Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն
22:05 - 01 նոյեմբերի, 2024«Նոա»-ն 2։1 հաշվով հաղթեց «Ուրարտու»-ին |armenpress.am|
21:32 - 01 նոյեմբերի, 2024Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ
21:30 - 01 նոյեմբերի, 2024«Շիրակ»-ը ևս պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը
21:25 - 01 նոյեմբերի, 2024Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
20:48 - 01 նոյեմբերի, 2024Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ
20:37 - 01 նոյեմբերի, 2024Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել
20:30 - 01 նոյեմբերի, 2024«Նոա»-«Ուրարտու» խաղն ընդհատվել է |arm.sputniknews.ru|
20:04 - 01 նոյեմբերի, 2024ՀՀ ֆինանսների նախարարը ԱԶԲ-ի հետ վարկային համաձայնագիր է ստորագրել
19:26 - 01 նոյեմբերի, 2024