Երուսաղեմի «Կովերի պարտեզ» տարածք զինված սադրիչներ ներխուժման հետևանքով վիրավորվել ենվարդապետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ներխուժումից հետո ոստիկանություն են տարվել 6 սադրիչների և հայ համայնքից երկու երիտասարդների։ Այս մասին Spitnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Սեդրակ Բալյանը։ |armeniasputnik.am|
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է. «Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ապացույցներ ունեն, որոնք հաստատում են ֆրանսիացի դիվանագետների իրավախախտումները այդ երկրի տարածքում: Փարիզը, սակայն, նման ապացույցներ չի ունեցել Ֆրանսիայից արտաքսված ադրբեջանցի դիվանագետների վերաբերյալ»: |1lurer.am|
Դեռևս կան տարաձայնություններ՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բայց կարող եմ ասել, որ լրջորեն նվազել է այն հոդվածների թիվը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել։ Հայկական կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ին ստացված վերջին առաջարկներում, թեկուզ փոքր, որոշակի առաջընթաց կա։ Դժվար է ասել, թե ներկայում կողմերը որքանով են մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ [Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով] |factor.am|
Երուսաղեմի հայկական թաղամասը հարձակման է ենթարկվել. ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր: Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկացնում են ՝ դիմակավորված անձինք՝ մոտ 30 հոգի՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով, այսօր հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա: «Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար: Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը բռնի կործանումից, որը տեղական աջակցություն է ստանում անանուն կազմակերպությունների կողմից», - նշել են պատրիարքարանից:
Ադրբեջանական կողմը Երևանի հետ բոլոր հանդիպումներում բարձրացնում է «8 գյուղերի վերադարձի» հարցը, հայտարարել է Բայրամովը։ «Այդ ութ գյուղերն իրենց յուրահատկությունն ունեն։ Դրանց [գյուղերի] պատկանելության հարցը քննարկման թեմա չէ, քանզի հայտնի է, թե խորհդային տարիներին ովքեր են այնտեղ բնակվել։ Հայաստանը նույնպես սահմանների առնչությամբ իր պահանջներն ու մոտեցումներն ունի, սակայն մենք խոսում ենք բնակավայրերի մասին»,- ասել է նա։ Նա նորից նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից»․ «Սահմանազատման [գործընթացը] տեխնիկական հարց է, այնինչ խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»։|civilnet.am|
Բայրամովն այսօր հայտարարել է՝ Հնդկաստանը Հայաստանին զենք վաճառելը չի կապում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների ու իրականացվող նախագծերի հետ․ «Նրանց պաշտոնական դիրքորոշումն այն է, որ սա Ադրբեջանի դեմ ուղղված մոտեցում չէ, այլ կոմերցիոն քայլ է»։ Բայրամովի խոսքով՝ Հնդկաստանի նման քայլը այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն կա, «վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի ռևանշիստական ուժերին»։ «Օրինակ, վերջերս Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր մի խումբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց՝ քրեականացնելու Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Հայաստանում ով ճանաչի այս փաստը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Նախաձեռնությանը սատարողների ներկայությունը չի կարելի անտեսել»,- ասել է նա։ |apa.az|
Պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է եղել որի համար նախազգուշացում են արել և վերջ, արձանագրություն չի կազմվել։ [ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան] |tert.am|
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]
Ցավոք, պաշտոնական Երևանը, տրվելով արևմտյան երկրների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն անորոշ խոստումներով։ Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել երկրում տեղի ունեցած բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակային խոսել ենք ՌԴ մտահոգությունների մասին. իմաստ չկա հիմա նորից թվարկելու Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը։ [Սերգեյ Լավրով]
Հուսով եմ՝ Երևանը գիտակցում է, որ դաշինքի (ՆԱՏՕ՝ խմբ․) հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։ «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- ասել է Լավրովը։ |azatutyun.am|
2023-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ. Նիկոլ Փաշինյան
21:40 - 28 դեկտեմբերի, 2023Իսրայելը պատասխան կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. ՑԱԽԱԼ |1lurer.am|
21:24 - 28 դեկտեմբերի, 2023«Կովերի պարտեզ» սադրիչների հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել. մանրամասներ |armeniasputnik.am|
20:50 - 28 դեկտեմբերի, 2023Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
20:16 - 28 դեկտեմբերի, 2023ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին
19:35 - 28 դեկտեմբերի, 2023Ռուս խաղաղապահների գործունեության ժամկետները կարգավորվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ. Բայրամով |1lurer.am|
19:12 - 28 դեկտեմբերի, 2023Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն
19:07 - 28 դեկտեմբերի, 2023ՀՀ-ում կենսաթոշակ է վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի
18:45 - 28 դեկտեմբերի, 2023Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով |1lurer.am|
18:30 - 28 դեկտեմբերի, 2023Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ |factor.am|
17:46 - 28 դեկտեմբերի, 20232023-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ. Նիկոլ Փաշինյան
21:40 - 28 դեկտեմբերի, 2023Իսրայելը պատասխան կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. ՑԱԽԱԼ |1lurer.am|
21:24 - 28 դեկտեմբերի, 2023«Կովերի պարտեզ» սադրիչների հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել. մանրամասներ |armeniasputnik.am|
20:50 - 28 դեկտեմբերի, 2023Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
20:16 - 28 դեկտեմբերի, 2023ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին
19:35 - 28 դեկտեմբերի, 2023Ռուս խաղաղապահների գործունեության ժամկետները կարգավորվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ. Բայրամով |1lurer.am|
19:12 - 28 դեկտեմբերի, 2023Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն
19:07 - 28 դեկտեմբերի, 2023ՀՀ-ում կենսաթոշակ է վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի
18:45 - 28 դեկտեմբերի, 2023Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով |1lurer.am|
18:30 - 28 դեկտեմբերի, 2023Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ |factor.am|
17:46 - 28 դեկտեմբերի, 2023