Այս տարվա հունվարից Հայաստանում ամբողջապես սկսեց գործել ֆունցկիոնալության գնահատման նոր համակարգը, որը եկավ փոխարինելու հաշմանդամության կարգի տրամադրման համակարգին։ Ըստ դրա՝ եթե նախկինում անձի հաշմանդամության կարգը որոշում էին հանձնաժողովի անդամները, ապա այժմ հանձնաժողովի անդամների գնահատականների հիման վրա e-disability.am հարթակը ինքնաշխատ եղանակով որոշվում է ֆունկցիոնալությանսահմանափակման աստիճանը։ Չնայած 10 տարի շարունակ մշակվելուն՝ նոր համակարգը դժգոհությունների, մինչեւ անգամ՝ դատական վեճի առիթ է դարձել․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատարանում վիճարկում է համակարգի օրինականությունը։ ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու իրենց վերաբերյալ կայացվեց այս կամ այն որոշումը, որովհետեւ այդ հաշվարկի բանաձեւը Սոցհարցերի նախարարությունը գաղտնի է պահում։
«ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ». Այս մասին հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:«Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Դա այդպես չէ: Ապացուցվել է բազմիցս, որ դա այսպես չէ», - հայտարարել է Ռուբինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ: Նա նաև նշել է, որ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: |tert.am|
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այլ երկրների նկատառումներին, նշել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշումների հետ նախագիծը կարող է համադրվել: Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ իր տպավորություններից՝ Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ն կարող է ունենալ մտահոգություն․ «Այդ ամբողջ հոսքերի՝ այս տարածքով անցնելը նրա համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա»: Անդրադառնալով արևմտյան որոշ երկրների մոտեցումներին՝ Փաշինյանն ասել է, որ արևմտյան գործընկերները չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով: |armenpress.am|
Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի հինգին ներկայացրեց դիմակայունության և աճի ծրագիրը վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում, սա միայն 270 մլն դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում: «Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին»,- ասել նա:|tert.am|
Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին: Այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: «Առաջինը՝ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալում, որ այդ տասնյակ միլիարդավոր դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի: Բայց կա նաև հակադարձը, որ, եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդավոր դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,-ասել է նա: |armenpress.am|
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները, նշել է, որ 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարտել և դատարան ուղարկելու վերաբերյալ։ Նա նշել է, որ հարցին վերաբերել են նաև՝ կարևորելով վարույթների պատմական արժեքն ու օբյեկտիվ անդրադառնալով դրվագներին։ «Կան բազմաթիվ վարույթներ դատարաններում, չեմ հետեւել, թե ինչ ռեժիմով են քննվում, ենթադրում եմ, մի մասը փակ ռեժիմով կքննվի, որովհետեւ տարբեր աստիճանի գաղտնիքներով առնչություն կլինի, դատավարությունները ընթանում են»,-ասել է նա: |news.am|
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։ Չախոյանի խոսքով՝ նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։ Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազել ու են, ենթակա են դառնալու օտարման։ Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։
Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ՝ երկարացվել է նրանց կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստանը ամեն ինչ անելու է պաշտպանվելու ցանկացած հարձակումից․ Արմեն Գրիգորյան
22:04 - 12 հոկտեմբերի, 2024ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Հունգարիայի խորհրդարանի բարեկամական խմբի պատվիրակությանը
21:56 - 12 հոկտեմբերի, 2024Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից
21:09 - 12 հոկտեմբերի, 2024ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը
19:25 - 12 հոկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
19:16 - 12 հոկտեմբերի, 2024Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք. ՆԳՆ ՓԾ
19:11 - 12 հոկտեմբերի, 2024Չեչնիայում գազալցակայանի պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել
18:48 - 12 հոկտեմբերի, 2024ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար. Մարագոս |tert.am|
17:56 - 12 հոկտեմբերի, 2024Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի
17:02 - 12 հոկտեմբերի, 2024Պոդեստան հերքում է Բաքվի պնդումները, թե պատժամիջոցների մասին կոնգրեսականների նամակը գրվել է ԱՄՆ պետքարտուղարությունում |azatutyun.am|
16:31 - 12 հոկտեմբերի, 2024Հայաստանը ամեն ինչ անելու է պաշտպանվելու ցանկացած հարձակումից․ Արմեն Գրիգորյան
22:04 - 12 հոկտեմբերի, 2024ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Հունգարիայի խորհրդարանի բարեկամական խմբի պատվիրակությանը
21:56 - 12 հոկտեմբերի, 2024Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից
21:09 - 12 հոկտեմբերի, 2024ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը
19:25 - 12 հոկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
19:16 - 12 հոկտեմբերի, 2024Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք. ՆԳՆ ՓԾ
19:11 - 12 հոկտեմբերի, 2024Չեչնիայում գազալցակայանի պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել
18:48 - 12 հոկտեմբերի, 2024ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար. Մարագոս |tert.am|
17:56 - 12 հոկտեմբերի, 2024Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի
17:02 - 12 հոկտեմբերի, 2024Պոդեստան հերքում է Բաքվի պնդումները, թե պատժամիջոցների մասին կոնգրեսականների նամակը գրվել է ԱՄՆ պետքարտուղարությունում |azatutyun.am|
16:31 - 12 հոկտեմբերի, 2024