Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն պետք է ներկայացներ ընտրությունների վերջնական արդյունքները։ «Դուք չեք հասկանում վրաց ժողովրդին, չեք հասկանում ուսանողներին, ովքեր բողոքում են։ Դուք խլել եք մեր ապագան և մեր երկիրը տանում եք դեպի Ռուսաստան [․․․] Դուք սև բիծ եք »,- մինչ ներկ լցնելը այսպես է դիմել Դավիթ Կիրթաձեն ԿԸՀ նախագահին, որից հետո նրա խոսափողն անջատել են։
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցին։ Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ |1lurer.am|
Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Քաղաքացիները երեկոյան հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Թբիլիսիի պետական համալսարան։ Բողոքի ակցիայի մասնակիցները աջակցում են ԹՊՀ ուսանողներին, որոնց թույլ չեն տալիս մտնել համալսարանի շենք:
Մի քանի տասնյակ քաղաքացիներ «Կիլիկիա» ավտոկայանի մոտ ճանապարհը փակել էին` ի նշան բողոքի։ Մարզեր մեկնող շատ քաղաքացիներ այսօր մնացել էին «Կիլիկիա» ավտոկայանում և չէին կարողանում տուն հասնել։ Որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացել են: ՆԳՆ–ից հայտնեցին, որ Արմավիր գնացող երթուղայինի աշխատանքն է դադարեցվել, ինչն էլ առաջացրել է ուղևորների և վարորդների բողոքը։ |arm.sputniknews.ru|
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո: Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին: |armenpress.am|
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]
Քիչ առաջ Հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։[Գլխավոր դատախազություն] |news.am|
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Գերմանիայի կառավարությունը: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ |azatutyun.am|
Արտոնությունների փաթեթ կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել փաթեթը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հիշեցնելով, որ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։
Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը
21:56 - 16 նոյեմբերի, 2024Իսրայելի նախագահը չեղարկել է իր այցը Բաքու COP29-ին՝ «անվտանգության նկատառումներից ելնելով» |news.am|
21:50 - 16 նոյեմբերի, 2024Թուրքիայում հուսով են, որ Թրամփը կպահի տարածաշրջանում կոնֆլիկտների դադարեցման իր խոստումը |hetq.am|
20:35 - 16 նոյեմբերի, 2024Ռուսաստանը փորձում է ազդել Ավստրիայի վրա՝ դադարեցնելով գազի մատակարարումը․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն |tert.am|
20:30 - 16 նոյեմբերի, 2024Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել |factor.am|
20:05 - 16 նոյեմբերի, 2024Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակից հաղթանակ է տարել
19:32 - 16 նոյեմբերի, 2024Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է․ 7 հա տարածքի վրա շուրջ 2500 ծառ է տնկվել
19:01 - 16 նոյեմբերի, 2024Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
18:42 - 16 նոյեմբերի, 2024Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ ՓԾ
18:30 - 16 նոյեմբերի, 2024Մոսկվան կսպասի Ուկրաինայի կարգավորման շուրջ Թրամփի առաջարկներին. Լավրով |hetq.am|
18:12 - 16 նոյեմբերի, 2024Հունաստանում ՀՀ դեսպանը և Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցությունը
21:56 - 16 նոյեմբերի, 2024Իսրայելի նախագահը չեղարկել է իր այցը Բաքու COP29-ին՝ «անվտանգության նկատառումներից ելնելով» |news.am|
21:50 - 16 նոյեմբերի, 2024Թուրքիայում հուսով են, որ Թրամփը կպահի տարածաշրջանում կոնֆլիկտների դադարեցման իր խոստումը |hetq.am|
20:35 - 16 նոյեմբերի, 2024Ռուսաստանը փորձում է ազդել Ավստրիայի վրա՝ դադարեցնելով գազի մատակարարումը․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն |tert.am|
20:30 - 16 նոյեմբերի, 2024Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել |factor.am|
20:05 - 16 նոյեմբերի, 2024Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակից հաղթանակ է տարել
19:32 - 16 նոյեմբերի, 2024Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է․ 7 հա տարածքի վրա շուրջ 2500 ծառ է տնկվել
19:01 - 16 նոյեմբերի, 2024Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Դոնալդ Թրամփի հետ
18:42 - 16 նոյեմբերի, 2024Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ ՓԾ
18:30 - 16 նոյեմբերի, 2024Մոսկվան կսպասի Ուկրաինայի կարգավորման շուրջ Թրամփի առաջարկներին. Լավրով |hetq.am|
18:12 - 16 նոյեմբերի, 2024