Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՆԳՆ ՓԾ]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։ Չախոյանի խոսքով՝ նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։ Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազել ու են, ենթակա են դառնալու օտարման։ Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։
Արցախի նախկին ղեկավարները, որոնք ապօրինի կալանավորված են Ադրբեջանում, կշարունակեն մնալ կալանքի տակ՝ երկարացվել է նրանց կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց․ դատավորը խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով և սահմանեց 2 մլն դրամ գրավ:
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը։ «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը: ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշել է ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։
Հրաժարական է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ հավելելով, որ Տերյանը հրաժարական է տվել սեփական դիմումի համաձայն, և այլ մեկնաբանություն չունի: |news.am|
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանն այժմ հարցաքննում է զոհերի հարազատներին։ Այս գործով 2 մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը, որոնք հրաման էին ստացել կազմակերպել վաշտի երթը դեպի նախանշված վայր, սակայն զորքին դիմավորող չէր եղել, եւ նրանք, առաջ անցնելով, ընկել էին շրջափակման մեջ։ - Ձեր տեղեկություններվ՝ ո՞ւմ հրամանով եւ երբ է Ձեր որդին վաշտի կազմով երթ կատարել Մարտունուց դեպի Հադրութ,- հարցրեց հանրային մեղադրողը զոհվածի ծնող Տոնական Շահբարյանին։ - Միանշանակ իմ համոզմունքն ա, որ հրամանը բանավոր տվել ա Ջալալ Հարությունյանը, ինչի համար ա տվել, որովհետեւ ամսի 10-ին զորքը մազապուրծ փախցնում են՝ չենթարկվելով հրամանատարությանը (խոսքը «9կմ» կոչվող տարածքում գտնված մեկ այլ զորքի մասին է)։ Հրամանատարն էլ հետները փախնում ա, Ջալալ Հարությունյանը տեղեկանում ա, որ էնտեղ արդեն զորք չկա, զանգում ա Գոռին, ասում ա՝ ինձ չի վերաբերում, էդ հարցերը լուծում ես։ [Գոռը] էրեխեքին պոստից հանում ա, էդ անփույթ հրամանատարը, վխտացող բեսպիլոտնիկների տակ տանում ա կարկուտի բերան։
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: [ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյան] |news.am|
Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: [Երևանի քաղաքապետարան]
Երևանում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հիշատшկը հավերժացնող արձան. Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել արարողությանը
22:49 - 11 հոկտեմբերի, 2024ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թ․ 9 ամսվա աշխատանքը
22:32 - 11 հոկտեմբերի, 2024Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
21:22 - 11 հոկտեմբերի, 2024Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները պատահաբար են հայտնվել Իսրայելի թիրախում. ՑԱՀԱԼ |1lurer.am|
20:44 - 11 հոկտեմբերի, 2024Հայաստանի քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրինականության առկայության մասին. Փաշինյան |armenpress.am|
20:03 - 11 հոկտեմբերի, 2024Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
20:02 - 11 հոկտեմբերի, 2024Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
19:47 - 11 հոկտեմբերի, 2024Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ
19:39 - 11 հոկտեմբերի, 2024Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ
19:12 - 11 հոկտեմբերի, 2024Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս
18:48 - 11 հոկտեմբերի, 2024Երևանում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հիշատшկը հավերժացնող արձան. Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել արարողությանը
22:49 - 11 հոկտեմբերի, 2024ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թ․ 9 ամսվա աշխատանքը
22:32 - 11 հոկտեմբերի, 2024Երկրաշարժ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
21:22 - 11 հոկտեմբերի, 2024Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները պատահաբար են հայտնվել Իսրայելի թիրախում. ՑԱՀԱԼ |1lurer.am|
20:44 - 11 հոկտեմբերի, 2024Հայաստանի քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրինականության առկայության մասին. Փաշինյան |armenpress.am|
20:03 - 11 հոկտեմբերի, 2024Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
20:02 - 11 հոկտեմբերի, 2024Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
19:47 - 11 հոկտեմբերի, 2024Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ
19:39 - 11 հոկտեմբերի, 2024Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ
19:12 - 11 հոկտեմբերի, 2024Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս
18:48 - 11 հոկտեմբերի, 2024