Հակակոռուպցիոն դատարանում այսօր հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանը։ Նա որպես վկա է դատակոչված պատերազմի ժամանակ իր հրամանատարին՝ Հովիկ Գաբրիելյանին առնչվող գործի շրջանակում, որով նա մեղադրվում է ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Ասատրյանն ասաց, որ մինչեւ Հովիկ Գաբրիելյանի գալը (պատերազմի սկսվելուց նա ՌԴ-ում զորավարժությունների է եղել) սպառազինության խնդիր չեն ունեցել, հաստիքով ինչ հասանելիք եղել է, ունեցել են։ Հանրային մեղադրողը եւս մեկ անգամ ճշտող հարց տվեց՝ մինչեւ բնագծից նահանջելը որեւէ տեսակի սպառազինության պակաս ունեցե՞լ է զորքը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Սպառազինության պակասի մասին հարցերն, ըստ էության, կապ ունեն այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը պնդում է՝ մինչեւ նահանջ անելը վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, որ զորքն ի վիճակի չէ դիմակայել հակառակորդին, օգնություն է խնդրել, սակայն չի ստացել, դրա համար ստիպված նահանջ է արել։
Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ: [ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն]
Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»․ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության մասին հարցին։
Իսրայելը օրենք է ընդունել, որն արգելափակում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատանքը։ Փաստաթղթի համաձայն՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կամ UNRWA-ին կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ ծառայություններ մատուցել Իսրայելում։ Իսրայելի իշխանություններին արգելված է որևէ կապ ունենալ UNRWA-ի հետ։ Իսրայելն ասում է, որ UNRWA-ի հարյուրավոր աշխատակիցներ կապեր ունեն «ՀԱՄԱՍ»-ի զինյալների հետ: |hy.armradio.am|
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 15 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 315 միլիոն դրամ:
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ակնհայտ է, որ «3+3» հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը։ |tert.am|
ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ դատախազությունից։ |arm.sputniknews.ru|
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, իսկ իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն: Դիտարկմանը, թե երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ «առաջիկայում՝ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել», Ասրյանն արձագանքեց. «Դուք առաջիկա ասելով ի՞նչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամսի, երկու ամսի, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտարկում է ձեր ասած ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:|news.am|
Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում: «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից
Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը
23:23 - 29 հոկտեմբերի, 2024Կարեն Ասլանյանը՝ Ըմբշամարտի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր |armsport.am|
22:58 - 29 հոկտեմբերի, 2024Ալիևի ներկայացուցիչը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը
22:51 - 29 հոկտեմբերի, 2024Վրաստանի նախագահը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել՝ երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար
22:38 - 29 հոկտեմբերի, 2024ՔՊ վարչությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը
22:14 - 29 հոկտեմբերի, 2024Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ
22:03 - 29 հոկտեմբերի, 2024Կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը, կնորոգվեն մարզային թատրոնները
21:32 - 29 հոկտեմբերի, 2024Թբիլիսիում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում
21:25 - 29 հոկտեմբերի, 2024Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն՝ քննարկելու ծառայության լիարժեք գործարկման ընթացիկ աշխատանքները
21:03 - 29 հոկտեմբերի, 2024Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
20:40 - 29 հոկտեմբերի, 2024Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը
23:23 - 29 հոկտեմբերի, 2024Կարեն Ասլանյանը՝ Ըմբշամարտի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր |armsport.am|
22:58 - 29 հոկտեմբերի, 2024Ալիևի ներկայացուցիչը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը
22:51 - 29 հոկտեմբերի, 2024Վրաստանի նախագահը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել՝ երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար
22:38 - 29 հոկտեմբերի, 2024ՔՊ վարչությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը
22:14 - 29 հոկտեմբերի, 2024Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ
22:03 - 29 հոկտեմբերի, 2024Կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը, կնորոգվեն մարզային թատրոնները
21:32 - 29 հոկտեմբերի, 2024Թբիլիսիում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում
21:25 - 29 հոկտեմբերի, 2024Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն՝ քննարկելու ծառայության լիարժեք գործարկման ընթացիկ աշխատանքները
21:03 - 29 հոկտեմբերի, 2024Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
20:40 - 29 հոկտեմբերի, 2024