2020 թ․ հոկտեմբերի 21-ին Կապան–Կովսական ավտոճանապարհին ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանները տեղյա՞կ էին, որ Քիմիկների զորամասի՝ այդ ճանապարհով մարտական օպերացիայի մեկնող անձնակազմը պետք է իրենց անցակետում կայաներ եւ ոտքով շարունակեր դեպի Կիրի հանք, այլ ոչ թե ավտոբուսներով խորանար մինչեւ Կովսական։ Այս հարցը այսօր երկար քննարկվեց Քիմիկների զորամասի վերաբերյալ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում։ Ըստ գործի նյութերի՝ Կովսական (Զանգելան) հասնելու հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ, 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Վալենսիայում ջրհեղեղից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր, այս պահին առկա տեղեկատվությամբ, չկան։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]
Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու խորհուրդ չի տալիս: Ընդլայնման վերաբերյալ զեկույցը հրապարակել է Եվրահանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 30-ին։ «Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ լարված և խիստ բևեռացված միջավայրում եղել են թերություններ։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Վրաստանը պետք է առաջնահերթություն դարձնի Բրյուսելի ինը առաջարկությունների կատարումը։ Եթե Վրաստանը չշրջի իր ներկայիս կուրսը, որը վտանգում է նրա ուղին դեպի ԵՄ, և իրական ջանքեր չցուցաբերի արձագանքելու հիմնական մտահոգություններին և առանցքային բարեփոխումներին, ապա Հանձնաժողովը չի կարողանա խորհուրդ տալ Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը», — ասված է զեկույցում։ |aliq.ge|
Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին առնչվող «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնումներում։ Իսկ համայնքապետի հայրը չի հայտարարագրել իրեն պատկանող շինտեխնիկան, որը վարձակալությամբ տվել է այդ ընկերությանը։
Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում արձանագրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում։ «Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։ Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն, այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշեց Օլիվիե Դըկոտինյին։ Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին. «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարեց դեսպանը։
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: [ՀՀ ԱԽ]
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նշում է՝ ինքը քննչականում խոշտանգումների մասին հայտնած ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ անձամբ շփում չի ունեցել։ Տիգրան Առաքելյանը մինչ կալանավորվելը պնդել էր, թե Քննչական կոմիտեում իրեն խոշտանգել են, այդ թվում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Քյարամյանը նշեց, որ ՔԿ-ում նույն վարույթով ևս մի քանի անձ է նման հաղորդում ներկայացրել, դրա վերաբերյալ Հակառուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է։ «Անկեղծ՝ ինձ շատ չի հետաքրքրել: Ես նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետև ՔԿ նախագահի լայն գործառույթների շրջանակում ցանկացած վարույթով կարող է զրպարտություն հնչել»,- ասաց Քյարամյանը:
Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ափսոսում է: Քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»: Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ միջադեպի առնչությամբ հանրությունից ներողություն կխնդրի՝ ասաց. «Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»: Իսկ հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց: |armenpress.am|
Համացանցում հայտնվել է police-am.info կեղծ վեբկայքը, որը ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով։
Վալենսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի |1lurer.am|
22:40 - 30 հոկտեմբերի, 2024Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է
22:27 - 30 հոկտեմբերի, 2024Վահագն Խաչատուրյանը COP16 համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ է ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ
22:10 - 30 հոկտեմբերի, 2024Իրավախախտումների բացահայտումը հանրային անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում
21:50 - 30 հոկտեմբերի, 2024Լատվիայի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին |factor.am|
21:38 - 30 հոկտեմբերի, 2024Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին
21:22 - 30 հոկտեմբերի, 2024Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ
21:03 - 30 հոկտեմբերի, 2024Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս բանակցություններ սկսել Վրաստանի հետ |aliq.ge|
20:47 - 30 հոկտեմբերի, 2024Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն |azatutyun.am|
20:42 - 30 հոկտեմբերի, 2024Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող նավթային օբյեկտներին |shantnews.am|
20:25 - 30 հոկտեմբերի, 2024Վալենսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի |1lurer.am|
22:40 - 30 հոկտեմբերի, 2024Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է
22:27 - 30 հոկտեմբերի, 2024Վահագն Խաչատուրյանը COP16 համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ է ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ
22:10 - 30 հոկտեմբերի, 2024Իրավախախտումների բացահայտումը հանրային անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում
21:50 - 30 հոկտեմբերի, 2024Լատվիայի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին |factor.am|
21:38 - 30 հոկտեմբերի, 2024Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին
21:22 - 30 հոկտեմբերի, 2024Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ
21:03 - 30 հոկտեմբերի, 2024Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս բանակցություններ սկսել Վրաստանի հետ |aliq.ge|
20:47 - 30 հոկտեմբերի, 2024Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն |azatutyun.am|
20:42 - 30 հոկտեմբերի, 2024Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող նավթային օբյեկտներին |shantnews.am|
20:25 - 30 հոկտեմբերի, 2024