Այսօր ՔՊ խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ [Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն]
Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գերոգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: [ՀՀ գլխավոր դատախազություն] |1lurer.am|
Հայաստանում վերականգնվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը. կուտակված 2.5 մլն դրամի պարտքն ամբողջությամբ մարվել է: «Արձանագրվել է, որ մի քանի անգամ տեղեկացնելուց հետո պարտքը չէր մարվել: Խոսքը ահռելի գումարի մասին էր, 2.5 մլն դրամ պարտք էր կուտակվել: Եվ մենք ստիպված էինք գնալ այդ քայլին: Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ հաջորդ օրը ռուսական Առաջին ալիքն ամբողջությամբ մարեց այդ պարտքը, և հաջորդ օրը եթերը վերականգնվեց»,–ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: |armenpress.am|
Սերժ Սարգսյանը անդրադարձավ Բագրատ Սրբազանի երկքաղաքացիությանն ու նրա՝ վարչապետ դառնալու Սահմանադրության արգելքին. «Այդպես չէ․ կա Սահմանադրական ելք և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրադարանի 2/3-ով փոխել այն կետը, որ արգելում է երկքաղաքացիներին ՀՀ-ում զբաղեցնել պաշտոններ։ Դա ելք է․ մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»։ Սարգյանն նշեց՝ իրենք ասել են, որ կաջակցեն այն թեկնածուին, ում կառաջադրի Բագրատ Սրբազանը։
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավճիռը։ Դատարանը վճռեց Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով եւ հռչակելով նրանց անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով։
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում է նույն բանակային կորպուսի նախկին հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը։ Վերջինս միջնորդել է իր հարցաքննությունն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը բավարարել է՝ պատճառաբանությամբ, որ հարցաքննության ընթացքում հնարավոր է հրապարակվեն ռազմական եւ պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ Ժիրայր Պողոսյանն այն վկան է, որի հետ Հովիկ Գաբրիելյանը նախաքննության փուլում առերեսվել է, ինչը նշանակում է, որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով Ջրականի շրջանում նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչ այսօր այցելել է աղետի գոտի։ Նրանց ներկայացվել է աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը։
2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ընթացքում, վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ռ․Հ․-ն ձերբակալվել է։ [ՔԿ]
Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի։ [ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան] |1lurer.am|
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 3 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր, 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար, 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
Կյանքից հեռացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը |tert.am|
21:04 - 01 հունիսի, 2024Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցների աշակերտների հետ․ ԿԳՄՍ նախարարություն
20:33 - 01 հունիսի, 2024Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց համար
18:28 - 01 հունիսի, 2024Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակը հարձակման է ենթարկվել |azatutyun.am|
17:45 - 01 հունիսի, 2024Գազայում մշտական հրադադար չի լինի, քանի դեռ չի ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը. Նեթանյահու |shantnews.am|
17:08 - 01 հունիսի, 2024Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով
16:22 - 01 հունիսի, 2024ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին |armenpress.am|
16:18 - 01 հունիսի, 2024Գնել Սանոսյանն այցելել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայր
15:54 - 01 հունիսի, 2024Ավելի քան 36 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով |1lurer.am|
15:50 - 01 հունիսի, 2024Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը․ Ժաննա Անդրեասյան
15:01 - 01 հունիսի, 2024Կյանքից հեռացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը |tert.am|

15:01 - 01 հունիսի, 2024