«Պայթում եմ ես, իրանք պահը բռնցրալ են․․․։ Իմ ձագերին փրկելու համար էսօր ես տառապում եմ, բայց իրանց զոհվելու համար՝ իմ ազգիս հերոս զավակների, պատասխանատու չեմ»,- սրանք 44-օրյա պատերազմի ժամանակ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ մեղադրվող նախկին հրամանատար Հովիկ Գաբրիելյանի խոսքերն են դատարանում։ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանի հարցաքննությունից հետո Գաբրիելյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով․ «Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, ես ձեզ երդվում եմ․․․։ 17 տանկ, 20 հատ ԲՄՊ չի կարացել, 10 րոպե ա բոյ տվալ, էսօր ինքը (նկատի ունի վկա Լեւոնյանին,-հեղ․) հի՞նչ ասի, մի բառ ծուռ ասի՝ կդատեն էսքան զոհերի համար․․․։ Ինչ կա չկա՝ Գաբրիելյանի վրա, ֆսյո․․․»։
Լիբանանում անցած մեկ օրվա ընթացքում 22 մարդ Է զոհվել, 80-ը՝ վիրավորվել Իսրայելի հարվածների հետևանքով, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը ։ Ընդհանուր առմամբ, անցած տարվա հոկտեմբերից ի վեր իսրայելական բանակի գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվել է 2 141 մարդ, վիրավորվել ՝ 10 099 քաղաքացի: |arm.sputniknews.ru|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները: [ՀՀ կառավարություն]
Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը․ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Պարզվել է, որ հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։ Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել։ Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը»:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ «GAZel»-ի վթարի հետևանքով կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։ Մեքենան սպասարկել է Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին։
Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»: Նշվում է՝ այս քայլերը վտանգի տակ են դնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը։|azatutyun.am|
Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով կա 8 տուժած և 1 զոհ: Վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր ժամը 14:56-ին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Մեր քաղաքական թիմում արդարադատության նախարարի թեկնածուի պակաս չունենք. հայտարարել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով՝ ՔՊ-ում քննարկել են արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի ու Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունները։ Նա նշեց՝ արդարադատության նախարարի իր նախընտրելի թեկնածուն Արփի Դավոյանն է. «Կուսակցական հազար հոգանոց համաժողովում Արփի Դավոյանն ընտրվել է ՔՊ վարչության անդամ, այդքան վստահության գործակից ունի»,- նկատեց իշխանական պատգամավորը։
Գլխավոր դատախազության դիմաց իրավիճակն ինչ-որ պահի լարվեց: Ակցիայի մասնակիցները բերել էին Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը, որը քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվեց վերցնել: Ցուցարարները բերել էին նաև մետաղադրամներ, որոնց մի կողմում Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիևինը: Նրանք մետաղադրամները նետեցին ոստիկանների ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ տեղեկացրել են՝ «Դատազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունել իրենց ընդունարանում՝ առանց լրատվամիջոցների», ինչին իրենք չեն համաձայնել: Հանցագործության մասին հաղորդումները փոխանցվել են Դատախազությանը, ակցիան ավարտվել է:
Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են: Բագրատ Սրբազանը հայտնեց՝ պահանջում են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար, քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավաչափ:
«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին
23:19 - 09 հոկտեմբերի, 2024ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը |tert.am|
22:47 - 09 հոկտեմբերի, 2024Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ |armenpress.am|
22:05 - 09 հոկտեմբերի, 2024ՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնել
22:02 - 09 հոկտեմբերի, 2024Կրթությունը գործիք է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ․ վարչապետը մրցանակներ է հանձնել ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին
21:51 - 09 հոկտեմբերի, 2024Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ |news.am|
20:43 - 09 հոկտեմբերի, 2024Հայաստանի դիրքորոշումն է՝ բոլոր հարևանների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ. ՀՀ նախագահը՝ ԳԴՀ պաշտոնակցին
20:15 - 09 հոկտեմբերի, 2024Լիբանանում Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր զոհվել է 2 141 մարդ |arm.sputniknews.ru|
19:55 - 09 հոկտեմբերի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
19:53 - 09 հոկտեմբերի, 2024ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին |news.am|
19:31 - 09 հոկտեմբերի, 2024«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին
23:19 - 09 հոկտեմբերի, 2024ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը |tert.am|
22:47 - 09 հոկտեմբերի, 2024Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ |armenpress.am|
22:05 - 09 հոկտեմբերի, 2024ՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնել
22:02 - 09 հոկտեմբերի, 2024Կրթությունը գործիք է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ․ վարչապետը մրցանակներ է հանձնել ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին
21:51 - 09 հոկտեմբերի, 2024Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ |news.am|
20:43 - 09 հոկտեմբերի, 2024Հայաստանի դիրքորոշումն է՝ բոլոր հարևանների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ. ՀՀ նախագահը՝ ԳԴՀ պաշտոնակցին
20:15 - 09 հոկտեմբերի, 2024Լիբանանում Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր զոհվել է 2 141 մարդ |arm.sputniknews.ru|
19:55 - 09 հոկտեմբերի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
19:53 - 09 հոկտեմբերի, 2024ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին |news.am|
19:31 - 09 հոկտեմբերի, 2024